Վարձակալության գները Երևանում բարձրանում են ռուսների հոսքի պատճառով

Վարձակալության գները Երևանում բարձրանում են ռուսների հոսքի պատճառով

Հայաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ բնակարանների վարձակալության թանկացման։

Ըստ ցուցարարների՝ եթե մինչ այժմ Երևանում 2 սենյականոց բնակարանի վարձակալության միջին արժեքը կազմում էր 80000 դրամ [մոտ 180 դոլար], ապա այժմ երկու սենյականոց բնակարանի վարձակալության արժեքը սկսվում է 200000 դրամից [մոտ 450 դոլար]։

Epress.am-ի հայկական խմբագրության համաձայն՝ ռուսների հոսքին զուգահեռ սկսել է աճել վարձավճարը։ Որոշ բնակարանատերեր, խախտելով նախկին պայմանավորվածությունները, սկսել են նոր պահանջներ առաջադրել՝ բարձրացնելու վարձավճարները. նրանք, ովքեր ի վիճակի չեն ավելի շատ վճարել, ստիպված հեռանում են։

Նշենք, որ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման և Վրաստան Ռուսաստանի քաղաքացիների հոսքի ֆոնին Թբիլիսիում նույնպես բարձրացել են անշարժ գույքի վարձակալության գները։