Ավտովթարի հետևանքով մահացել է Սամթավիսի և Կասպիի եպիսկոպոս Դամիանը

Ավտովթարի հետևանքով մահացել է Սամթավիսի և Կասպիի եպիսկոպոս Դամիանը

Այսօր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Սամթավիսի և Կասպիի եպիսկոպոս Դամիանը։ Տեղեկությունը հաստատում են Վրաստանի պատրիարքարանից։

Վթարը տեղի է ունեցել Կենտրոնական Վրաստանում՝ Քվեմո Քարթլիի շրջանում՝ Մարտկոպիի մոտ։

Մեքենան վարել է Սրբազանի վարորդը։ Վթարի հետևանքով «այլ անձինք» նույնպես մարմնական վնասվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են մոտակա բուժհաստատություն, նշում է Պատրիարքարանը։ Վթարի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

«Մեր վիշտն ենք հայտնում Դամիան եպիսկոպոսի մահվան կապակցությամբ և ցավակցում Սամթավիսիի և Կասպիի թեմին»,- ասված է հայտարարության մեջ։

Դամիան եպիսկոպոս – Մամուկա Խուփենիան (աշխարհիկ անունը) վանական ուխտ է արել 2004 թվականին, եպիսկոպոս է դարձել պատրիարքի օրհնությամբ 2013 թվականին։ Եղել է Պատրիարքարանի Սուրբ Սինոդի անդամ։