Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին հայտնել է, որ Սաակաշվիլին հրաժարվում է վրացական քաղաքականությունից:
Գելբախիանին նշել է, որ երրորդ նախագահը խզում է կապերը իր իսկ հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» հետ։
Փաստաբանի խոսքով՝ որոշման պատճառը Սաակաշվիլիի կյանքը փրկելն է։
«Հիմա կյանքի ու մահվան հարց է, ոչ թե քաղաքականության», — ասել է Գելբախիանին։
Նշենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։
նյութի աղբյուր՝ aliq.ge