News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընտրությունները հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ շնորհավորել է երկրի քաղաքացիներին։
Պետության ղեկավարը դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ 9-րդ գումարման խորհրդարանը չի լինելու բազմակուսակցական և հասարակությանը կոչ է արել «վերահսկել իշխանություններին».
«Բազմակուսակցական խորհրդարան չստացվեց, ինչ-որ առումով դա հասարակության պատվերն էր, թեև միևնույն ժամանակ ցանկանում եմ հասարակությանը հիշեցնել, որ քաղաքական գործընկերությունը ո՛չ սկսվում, ո՛չ էլ ավարտվում է ընտրություններով։
Հետևաբար ես ակտիվորեն բոլորին կոչ եմ անում մասնակցել քննարկումներին, քաղաքական ակտիվ երկխոսությանն ու վերահսկել իշխանությանը»։