Ծայրահեղ շոգը, որը գրանցվել է հուլիսին Իսպանիայում, 2064 մարդու մահվան պատճառ է դարձել, ասվում է Կառլոս III Առողջապահական ինստիտուտի կայքում։
Ինստիտուտի մահացության ամենօրյա մոնիթորինգի համակարգի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բարձր ջերմաստիճանից մահացության դեպքերը մոտ չորս անգամ ավելի քիչ են եղել։
Մահացածների ընդհանուր թվից 1321-ը եղել են 85-ից բարձր տարիքի, ևս 470-ը՝ 75-84 տարեկան, 176-ը՝ 65-74 տարեկան, մինչև 83-ը՝ 45- 64 տարեկան: Մահացել է նաև մինչև 14 տարեկան տասը երեխա։ shantnews.am