Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի տեղեկատվության համաձայն՝ այսօրվանից պետական կլինիկաների բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձը կբարձրանա։
Ինչպես նշել է Ազարաշվիլին կառավարության նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցում, հանրապետության 17 ամբուլատորիաներում աշխատող բուժանձնակազմի աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով։
«Մեր տնօրինության տակ գտնվող կլինիկաներում կբարձրացվի բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձը, ինչ վերաբերվում է երկրի 17 ամբուլատորիաներին, նրանց աշխատավարձերը նույնպես զգալիորեն բարձրացվել են: Միջին աշխատավարձը վերաբերում է այս 1000 հոգուն և 50%-ի սահմաններում է, սակայն առանձին պաշտոնների դեպքում այն տարբեր է։ Բուժքույրերի դեպքում նրանց աշխատավարձը 100 տոկոսով բարձրացել է, և այսօրվանից նրանք կրկնակի աշխատավարձ են ստանալու։ Սա այն նվազագույնն է, որ պետությունը կարող է անել ֆինանսավորման շրջանակներում, և այն հնարավորությունը, որը մենք կարող ենք անել օգոստոսի 1-ից բուժանձնակազմի համար։ Կարծում եմ, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, մինչև արժանապատիվ, համարժեք փոխհատուցում ստանանք, բայց դա այն է, ինչ մենք արել ենք մինչ այժմ»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։