Վրաստանի ավտոմեքենաների 83 տոկոսը հին է

Վրաստանի ավտոմեքենաների 83 տոկոսը հին է

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) հրապարակած 2021 թվականի ցուցանիշի համաձայն՝ Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցների 83,2 տոկոսը 10 տարուց ավելի է շահագործվել:

Geostat-ի տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում գրանցվել է ընդհանուր առմամբ 1 մլն 477 հազար 293 տրանսպորտային միջոց։ Դրանցից 1 մլն 254 հազար 851-ը մարդատար ավտոմեքենա, 107 հազար 983-ը բեռնատար, 54 հազար 684-ը ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ, 59 հազար 775-ը հատուկ նշանակության մեքենաներ։

Նույն վիճակագրության համաձայն՝ 5-ից 10 տարվա վաղեմության տրանսպորտային միջոցների թիվը գերազանցում է 186,4 հազարը, 2-ից 5 տարվանը՝ 33 հազարը, 2-ից ցածրը՝  22,1 հազարը։

Տվյալների համաձայն՝ թեթև մարդատար մեքենաների ամենամեծ մասը գրանցված է մայրաքաղաք Թբիլիսիում՝ 448,8 հազար, երկրորդ տեղում Իմերեթին է՝ 175,2 հազար, լավագույն եռյակում է Քվեմո Քարթլին՝ 125,3 հազար ավտոմեքենայով։ aliq.ge