Վաղ առավոտից Մշակույթի կենտրոնի բակում և Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս զբոսայգում տնկվում են ծառեր և թփեր։
Շինարարների խոսքով, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի բակում կտնկվի ավելի քան 300 ծառ ու թուփ։ Ամբողջությամբ կվերակառուցվեն Հայոս-Քարթլոս այգին, Կենտրոնական զբոսայգին և Մշակույթի կենտրոնի բակը։ Այժմ տեղադրվում են լապտերներ, տնկվում են թփեր ու ծառեր, վերանորոգվում է շատրվանը, կտեղադրվեն աղբամաններ։
Նշենք, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական ծրագրի շրջանակներում 6 քաղաքներում ենթակառուցվածքային ծրագիր կիրականացվի։
Այս ծրագիրն իրականացվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի պետական ծրագրի շրջանակներում։
Այս մասին ավելի մանրամասն մեզ ասաց Նինոծմինդա քաղաքի զբոսայգիներում վերականգնողական աշխատանքներ իրականացնող շինարարական ընկերության մենեջերը։