ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հայտարարություն է տարածել 300 միլիոն դոլար արժողությամբ կրիպտո խարդախության սխեմայի վերաբերյալ:
SEC-ի պարզաբանմամբ՝ 2020 թվականի հունվարին մեկնարկած նախագծի անվանումն է եղել Forsage («Ֆորսաժ»). խարդախ սխեմայի ստեղծման և գործարկման համար մեղադրվում է 11 մարդ. խարդախների թվում կան Վրաստանում, Ռուսաստանում և Ինդոնեզիայում բնակվողներ։
Թբիլիսիում բնակվող խարդախի ինքնությունն է Վլադիմիր Օխոտնիկով. նա գործել է իր հանցակիցների՝ Միխայիլ Սերգեևի, Սերգեյ Մասլակովի, Ջեյն Դոուի և Լոլա Ֆերարիի հետ։
Նշենք, որ Forsage-ը դասական բուրգային սխեմա է, որն օգտագործում է Blockchain և Cryptocurrency բառերը մարքեթինգային նպատակներով: Նախագծի մշակողներն օգտագործել են ագրեսիվ մարքեթինգ և գովազդ՝ ներդրողներ ներգրավելու համար ամբողջ աշխարհից, մինչև որ նախագծի շուկայական կապիտալիզացիան հասել է 300 միլիոն դոլարի նշագծին:
«Կենտրոնանալով բլոկչեյնի և խելացի պայմանագրերի վրա՝ խարդախները չեն կարողանա շրջանցել դաշնային օրենքը», — ասել է SEC-ի կրիպտոակտիվների բաժնի ղեկավար Կարոլին Վելշանսը: aliq.ge