Թբիլիսի-Բաթումի գնացքը երկաթուղային կայարանում բախվել է «Գլովո»-ի առաքիչին, որից հետո շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է «Հելսիկոր» կլինիկա։
Կլինիկայի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնել են, որ տուժածը կլինիկա տեղափոխելու պահին ունեցել է կյանքի հետ անհամատեղելի ախտանշաններ և շուտով մահացել է։
Փաստի առթիվ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է երկաթուղային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը։aliq.ge