Նինոծմինդայի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնում նշվեց մանկավարժ և մշակույթի գործիչ Սամվել Փութուլյանի 75-ամյակը:
Հոբելյանական երեկոյին ներկա էին մշակույթի ոլորտի գործիչներ, ուսուցիչներ, ում հետ Սամվել Փութուլյանը երկար տարիներ աշխատել է, ինչպես նաև նրա ընկերները և ծանոթները: Սամվել Փութուլյանը Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից լավագույն մանկավարժական գործունեության, հայոց պատմության ոև հայոց լեզվի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար պարգևատրվել է շքանշանով:
Հոբոլյանական երեկոյի շրջանակներում Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի սաները հոբելյարի պատվին հանդես եկան համերգով:
Մանրամասները դիտեք մեր տեսնյութում.
Գարուշ Արզումանյան