Քննական ազգային կենտրոնը հրապարակել է օտար լեզուների քննությունների առաջին արդյունքները

Քննական ազգային կենտրոնը հրապարակել է օտար լեզուների քննությունների առաջին արդյունքները

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է օտար լեզուների քննությունների առաջին արդյունքները։

Դրանց արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է այցելի online.naec.ge կայք և համապատասխան դաշտում նշի իր անձնական համարը և հնգանիշ գաղտնաբառը։

Անձնական էջում քննվողը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատանքի պատճենը և որոշակի առարկայից ստացված նախնական միավորը: Միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն քննարկումից, միավորների հավասարեցումից և բաշխումից հետո։

Օտար լեզվից քննական թեստի առավելագույն միավորը 80 է: Այն կհամարվի անցողիկ, եթե միավորները հավասարեցնելուց հետո նրա արդյունքը գերազանցի այս առարկայի համար սահմանված առավելագույն միավորի 20%-ը: