Մանագաձեի կլինիկայում, մահացել է 7-ամյա երեխա

Մանագաձեի կլինիկայում, մահացել է 7-ամյա երեխա

Թբիլիսիում՝ Մանագաձեի կլինիկայում, մահացել է 7-ամյա Գիորգի Դեմուրիան։ Նրա ընտանիքը կատարվածի համար մեղադրում է բժիշկների կողմից սխալ կատարված անզգայացմանը։

Մայրն ասել է, որ տղան մահացել է վիրահատությունից առաջ՝ անզգայացումից անմիջապես հետո։

«Բժիշկներին խնդրեցի մնալ երեխայի կողքին, մինչ նա անզգայացվում էր։ Երբ անզգայացնում էին, երեխան ասաց, որ շնչահեղձ է լինում, բայց բժիշկները պատասխանեցին, որ անզգայացման ժամանակ այդպես լինում է, և ինձ վռնդեցին սենյակից։ Երբ վիրահատությունն ավարտվեց, ասացին, որ նա մահացել է բարդությունների պատճառով։ Երեխային զննեցի ու նկատեցի, որ նրա վրա վիրահատության հետքեր չկան։ Նրան սպանել են անզգայացման սխալ չափաբաժնով»,- «Մթավարի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է մահացած տղայի մայրը։

Կատարվածի համար կլինիկայից մեկնաբանել են հետևյալ կերպ.

«Երեխան ուրոլոգիական վիրահատության է ենթարկվել։ Առաջնային անզգայացումից հետո նրա մոտ առաջացել է շնչառական անբավարարություն և սրտի կանգ։ Մահվան կոնկրետ պատճառը կպարզվի դիահերձմամբ։

Անզգայացման հետ կապված բոլոր նախնական հետազոտությունները կատարվել են։ Նրան երրորդ անգամ անզգայացում են տվել»,- Mtavari-ին տված հարցազրույցում ասել է կլինիկայի գլխավոր բժիշկ Ամբրոսի Պերտիան։