
Այսօր՝ օգոստոսի 3֊ին, ժամը 20։00֊ի սահմաններում, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի կամրջի մոտ հրդեհվել է Volkswagen մակնիշի թեթեւ մարդատար ավտոմեքենա։ Դեպքի մասին տեղեկությունը տարածում է Ախալքալաքի ATV 12 հեռուստաընկերությունը։
Ականատեսների խոսքով, մինչ հրշեջ փրկարարական ծառայության ժամանումը գյուղացիների ջանքերով հրդեհը հանգցվել է։ Վարորդը և ուղևորը չեն տուժել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության եւ հրշեջ փրկարարական ծառայության աշխատակիցները։