Ձեթն արդեն էժանացել է 10 տոկոսով. Ճղոնիա

Ձեթն արդեն էժանացել է 10 տոկոսով. Ճղոնիա

Օգոստոսի 1-ից Ռուսաստանը 127 դոլարով ավելացրել է ձեթի ու ալյուրի արտահանման հարկը։ Չնայած դրան, ձեթ ներկրողների կարծիքով, դա չի ազդի վրացական շուկայի վրա, քանի որ աշխարհում արեւածաղիկը էժանացել է։ Ավելին, ըստ նրանց, առաջիկայում կդիտվի ձեթի գների էժանացում։

Դիստրիբյուտորների բիզնես ասոցիացիան ակնկալում է ձեթի գնի անկում։ Ինչպես bm.ge-ին ասել է ասոցիացիայի նախագահ Իվա Ճղոնիան, վաճառասեղանների վրա ձեթի գինն արդեն իսկ իջեցվել է 10%-ով, իսկ սեպտեմբերից պետք է սպասել եւս 7%-ով:

«Ձեթի գինը կայուն է. Այն արդեն վաճառասեղանին էժանացել է 5-10%-ով։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը օգոստոսի 1-ից 127 դոլարով ավելացրել է ձեթի արտահանման հարկը, ներկրող ընկերություններին հաջողվում է պահպանել գինը։ Դա պայմանավորված է ռուսական շուկայում ավելցուկային բերքի պատճառով գնի նվազմամբ, լարիի փոխարժեքի կայունությունն ու ռուբլու արժեզրկումը դրական են ազդում գործընթացի վրա։ Եթե ​​այսպես շարունակվի, և Ռուսաստանում ձեթի գինը չբարձրանա, մենք ակնկալում ենք, որ սեպտեմբերին վաճառասեղաններին գինը կնվազի ևս 5-7 տոկոսով»,- բացատրել է Իվա Ճղոնիան։