Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում տարածքային ռեզերվի ստեղծման վերաբերյալ տեղեկատվական հանդպում տեղի ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Արմեն Բդոյանի հետ։
Տարածքային ռեզերվի մասին մանրամասն տեղեկություններ ներկայացրեց ազգային գվարդիայի 10-րդ կադրային բրիգադի 104-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ՝ Գոչա Բատաձեն, շտաբի ավագ կապիտան՝ Սպարտակ Ստեփանովը, գումարտակի սերժանտ, վարպետ-սերժանտ՝ Թամազ Նիկոլովան։ Տարածքային ռեզերվը Վրաստանի պաշտպանության նախարարության նախագիծն է։ Նախագիծը իրականացնում է ազգային գվարդիան։
Մասնակցություն կարող են ցուցաբերել 18-51 տարեկան Վրաստանի քաղաքացիները, այդ թվում` 18-22տարեկան այն ուսանողները, ովքեր բնակություն են հաստատում Թբիլիսիի, Մցխեթայի, Կախեթիի, Իմերեթիի, Սամեգրելոյի,Գուրիայի, Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում։
Ընդունման ընթացակարգը՝
• Ռազմաբժշկական ստուգում
• Հոգեբանական թեստավորում
• Հարցազրույց
Հատկանշական է, որ տարածքային ռեզերվում ընդգրկված քաղաքացիների համար կկնքվի 4 տարվա վճարովի պայմանագիր, իսկ պահեստազորը կապահովվի ինչպես՝ սոցիալական, այնպես էլ՝ իրավական պաշտպանությամբ։ Քաղաքացիները մեկ տարվա ընթացքում կանցնեն 36օրյա ինտենսիվ մարտական պատրաստվածություն։
Այս մասին գրված է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆեյզբուքյան էջում: