Երբ կմեկնարկի որսաշրջանը

Երբ կմեկնարկի որսաշրջանը

Այս տարի Վրաստանում որսաշրջանը կբացվի օգոստոսի չորրորդ շաբաթ օրը, հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները որսաշրջանի ընթացքում 24-ժամյա ուժեղացված հսկողություն կիրականացնեն Վրաստանում ապօրինի որսի կանոնների խախտման ուղղությամբ։

Ըստ տեղեկության՝ թռչուն որսալ ցանկացողները՝ նախքան որսը սկսելը, պարտավոր են վճարել 10 լարի՝ համաձայն Վրաստանի «Բնական ռեսուրսների օգտագործման վճարների մասին» օրենքի:

Որսորդը` վճարումից հետո յոթ օրվա ընթացքում (ներառյալ վճարման օրը), որսորդության ժամանակ իր մոտ պետք է ունենա անդորրագիր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

Որսորդության ժամանակ պետք է իր մոտ ունենա նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան մարմնի տված որսորդական հրացան պահելու և կրելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։

Այս պահանջների բավարարման դեպքում անձն իրավունք ունի թռչուն որսալու՝ 2022 թվականի օգոստոսի չորրորդ շաբաթ օրվանից մինչև 2023 թվականի մարտի 1-ը: Եթե տուրքը վճարել է 2023 թվականի տարեսկզբին, իրավունք ունի որս իրականացնելու մինչև տուրքի վճարման տարվա մարտի 1-ը։

Որսորդության վճարը կարելի է մուծել Վրաստանի ցանկացած բանկում` 220 101 222 բանկային կոդով, №200122900 հաշվեհամարով, բյուջետային մուտքերի տեսակը որոշող գանձապետական 3033 ​​ծածկագիրով:

Հավելյալ տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով:

aliq.ge