
Բակուրիանիում 22-ամյա տղամարդու դի են գտել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Տեղեկության համաձայն՝ Լևան Սամխարաուլիի անվան Ախալցխայի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի փորձագետ Դավիթ Մերաբիշվիլին ասել է, որ երիտասարդը մահացել է մեխանիկական շնչահեղձությունից (ասֆիքսիա). այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Այս պահին դեպքի մասին լրացուցիչ մանրամասներ հայտնի չեն։ aliq.ge