
Բորջոմիի մունիցիպալիտետի Սակիրե գյուղում Ղրիմի-Կոնգո տենդից 45-ամյա տղամարդ է մահացել։
Ընտանիքի խոսքով՝ տղամարդու մոտ առաջին անգամ ախտանշաններ են նկատվել մեկ շաբաթ առաջ։ Օգոստոսի 1-ին նրան տեղափոխել են նախ Գորի, իսկ ավելի ուշ՝ Թբիլիսի, որտեղ վիրահատվել է։ Սակայն ուշացած պատասխանի պատճառով, օգոստոսի 2-ին նա մահացել է:
Ընտանիքը Բորջոմի Ջեո հիվանդանոցի բժիշկներին մեղադրում է անզգուշության և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։ Կլինիկայի բժիշկ Նատո Բոցվաձեն նշում է, որ ախտորոշումը կատարել է հիմնվէլով անալիզների պատասխանների վրա։