Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի տարածքում գոյացած աղբի հարցը մնում է չլուծված:
Հիշեցնենք, որ Նոր ռադիոն ամռանը անդրադարձել էր տվյալ խնդրին: Թիվ 1 դպրոցի զուգարանից չեն կարող օգտվել երեխաները աղբի պատճառով: Նոր ուսումնական տարին դեռ չսկսված ևս մենք հետաքրքրվեցինք խնդրով, թե ինչպես է այն լուծվելու, մեզ կոմունալ ծառայությունից և դպրոցի ադմինիստրացիայից պատասխանեցին, որ ուսումնական տարվա սկզբին խնդիրը լուծված կլինի:
Գրեթե ձմեռն եկել է, ձյուն է տեղում, իսկ աղբը դեռևս տվյալ տարածքից մաքրված չէ: Կարծես խնդիրը ձյունն է լուծելու` թվացյալ կերպով այն մաքրելով: Եվ նորից գալու է գարուն և աղբը նորից երես է բարձրանալու: