
Օգօստոսի 6-ին, Ասպինձայի միակ հայաբնակ Դամալա գյուղում նշվեց պարի օր, որն անցկացվեց գյուղի մշակույթի տանը: Միջոցառմանը ներկա էին հյուրեր տարբեր շրջաններից:
Պարային տարբեր կատարումներով հանդես եկան պարային խմբերը, որոնք իրենց բեմադրած համարներով ապահովեցին հանդիսատեսի բարձր տրամադրությունն ու օրվա կարևոր առաքելությունը՝ մշակույթի ցուցադրումը պարի և երգի տեսքով:
Պարի օրը Դամալայում իրականություն դարձավ գյուղի մշակույթի տան տնօրեն Վարսենիկ Սահակյանի և պարուցույց Նասլեթ Քեյանի նախաձեռնությամբ, որին աջակցել են շրջանի ղեկավարությունը, գյուղի հասարակությունը և գյուղից բարերար Մամիկոն Հակոբյանը:
Միջոցառմանը հրավիրված էին տարբեր շրջաների պարային խմբեր, մասնավորապես՝ Ասպինձայից, Ախալցիխեից, Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ծալկայից, ինչպես նաև Թալինից և Երևանից: