
Բորժոմիի մունիցիպալիտետի Տբա գյուղի մոտ բեռնատարն ընկել է ձորը։ Ըստ առկա տեղեկությունների՝ բեռնատարի վարորդը մահացել է։ Տեղում մոբիլիզացվել են շտապ բուժօգնության և փրկարարական ծառայությունները։ Հայտնում է Rustavi 2 հեռուստաընկերությունը։
Հետաքննությունը սկսվել է Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը վերաբերում է տրանսպորտի անվտանգության կանոնի խախտմանը, որը հանգեցրել է մարդկային զոհերի։