Վրացական երկաթուղին օգոստոսի 9-ին, 10-ին և 11-ին դադարեցնում է մարդատար և բեռնատար գնացքների շարժը, հայտնում է փոխադրողի մամուլի ծառայությունը։
Երթևեկության եռօրյա դադարեցման պատճառը շարունակական արդիականացումն է, որը նախատեսում է թողունակության ավելացում և անվտանգության պարամետրերի բարելավում: Ծրագրի արժեքը 249 մլն դոլար է։
Ծրագրի շրջանակներում կառուցվում են նոր թունելներ, երկաթուղային կամուրջներ, վերանորոգվում են մի քանի ենթակայաններ։ Ծրագրի ավարտից հետո կկրճատվի մարդատար գնացքների երթեւեկության ժամանակը։
Օգոստոսի 12-ից ամբողջությամբ կվերականգնվի ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները։