Ո՞ւր «թռավ» Համաշխարհային բանկի 59 միլիոնը. Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարությունը ճանապարհների վերանորոգման մասին

Ո՞ւր «թռավ» Համաշխարհային բանկի 59 միլիոնը. Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարությունը ճանապարհների վերանորոգման մասին

«China Road and Bridge Corporation»-ը, որը ճանապարհների վերանորոգում իրականացնում է արևմտյան Վրաստանում, չի ստացել Համաշխարհային բանկի կողմից ծրագրի համար հատկացված ամբողջ գումարը, հայտարարել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ի պատասխան ԶԼՄ-ների քննադատությանը:

Նախօրեին տեղական հեռուստաալիքներից մեկում հայտնվեց մի պատմություն, ըստ որի՝ իշխանությունները վճարել են բոլոր 59 միլիոն լարին չինական ընկերությանը՝ Գուրիայի շրջանի կենտրոնական ճանապարհները վերանորոգելու համար, սակայն երկու տարի շարունակ ճանապարհները փորված են և գործնականում անհնար է շարժվել:

Խոսքը մոտ 63 կիլոմետր երկարությամբ ճանապարհների ինը վնասված հատվածների վերանորոգման մասին է։

Տարածաշրջանային զարգացման նախարարության հաղորդագրության համաձայն, հեռուստաալիքի նյութը կեղծ տեղեկություններ է պարունակում ոչ միայն փաստացի վճարված գումարի, այլև ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետների, կատարված աշխատանքների ծավալի, տուգանքների և այլ հանգամանքների մասին։

Նախագիծը մեկնարկել է ոչ թե երկու տարի առաջ, այլ 2021 թվականի մայիսի վերջին։ Միջազգային մրցույթը շահել է China Road and Bridge Corporation-ը։

Ծրագիրը նախատեսվում է ավարտել փուլերով մինչև 2022 թվականի նոյեմբերի վերջը։ Պայմանագրով կազմակերպությունը գումարը ստանում է վերահսկիչ ընկերության կողմից հաստատված փաստացի կատարված աշխատանքին համամասնորեն:

«Այսօրվա տվյալներով՝ 58,5 մլն լարիից ընկերությունը ստացել է ընդամենը 13,2 մլն լարի՝ որպես կանխավճար և փաստացի կատարման, ճանապարհի վերանորոգման ծրագրի մի հատվածում արդեն ավարտվել են աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ժամանակացույցից շեղվելու պատճառով ընկերության հետ պայմանագիրը խզվել է մեկ տեղամասում աշխատանքների կատարման համար։ Ակտիվացվել է պայմանագրի կանխավճարի և կատարման բանկային երաշխիքը, և ընկերությունը պետբյուջե է փոխհատուցել 4,8 մլն լարի։

Բացի այդ, երեք հատվածի պայմանագրի պայմանները չկատարելու պատճառով ընկերությունը տուգանվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար։

Այս պահին ընկերության նկատմամբ գոյացած տուգանքների ընդհանուր գումարն արդեն 1,7 մլն լարի է։