Այսօր Բաքվում ժայթքել է Լոքբաթան ցեխային հրաբուխը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հրաբուխը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքի Գարադաղի շրջանի Լոքբաթան գյուղի մոտ։
Ադրբեջանի երկրաբանության և երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումը բավականին հզոր է. այն սկսվել է դղրդյունով, ապա նկատվել է ցեխի արտանետում և փոշի:
Լոքբատանը աշխարհի ամենաինտենսիվ ցեխային հրաբուխներից մեկն է: Այստեղ առաջին ժայթքումը փաստագրվել է 1829 թվականին: Այդ ժամանակից ի վեր հրաբուխը ժայթքել է 27 անգամ, վերջինը՝ 2018թ.:
Ցեխի հրաբուխները բավականին հազվադեպ են: Ադրբեջանն ունի ամենաշատը մոլորակի վրա՝ 700 ցեխային հրաբուխ։
Սոցցանցերում տարածվել են հրաբխի ժայթքման կադրերը: