
Կառավարությունն ակնկալում է, որ վառելիքի ներքին գները «էականորեն կնվազեն» մինչև օգոստոսի վերջ։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլին, ասվում է գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Դավիթաշվիլին ասել է, որ կառավարությունը մասնավոր հատվածի հետ քննարկել է վառելիքի շուկայում մրցակցության, ինչպես նաև վառելիքի մատակարարման էժան աղբյուրների որոնման հարցեր։ Նա ընդգծել է, որ իշխող թիմը կարող է ապահովել, որ վառելիքի ներկայիս գները նվազեն հանրապետության գազալցակայաններում։
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Դավիթաշվիլին վառելիքի խոշոր դիստրիբյուտորների ցանցերի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո մեկնաբանել են երկրի նավթամթերքների սպառողական շուկայում առկա իրավիճակը։
Հանդիպման առանցքում են եղել նաև վառելիքի շուկայի կանխատեսումները, մրցակցային խնդիրները և մարժաները նվազագույնի հասցնելու հնարավորությունները, և Վրաստանի Ազգային մրցակցության գործակալության ղեկավար Իրակլի Լեկվինաձեն ներկայացրել է նավթի շուկայի մոնիտորինգի արդյունքները։