Կալաձեն խնդիրներ չի տեսնում՝ կապված Ռուսաստանի քաղաքացիների Վրաստան ազատ մուտքի հետ

Կալաձեն խնդիրներ չի տեսնում՝ կապված Ռուսաստանի քաղաքացիների Վրաստան ազատ մուտքի հետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խնդիրներ չի տեսնում Ռուսաստանի քաղաքացիների Վրաստան ազատ մուտքի հետ կապված և ողջունում է զբոսաշրջիկների ժամանումը։ Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ են անում վրացական իշխանությունները, երբ ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտի մուտք գործելու ռեժիմի խստացման հարցը։

Քաղաքապետի խոսքով՝ Վրաստանը չի միանում պատժամիջոցներին և չի մասնակցելու պատերազմին։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Վրաստանը պատերազմ չի սկսելու և չի մասնակցելու պատերազմին։ Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու, Վրաստանը չի միանում պատժամիջոցներին: Դա շատ կարեւոր է: Մենք ողջունում ենք զբոսաշրջիկների ժամանումը, խնդիրներ չենք տեսնում։

Եթե ​​ընկերությունը կամ անձը գտնվում է պատժամիջոցների տակ, բնականաբար, Վրաստանում, օրենքի ու Սահմանադրության շրջանակներում համապատասխան արձագանք կլինի։ Միշտ կլինի համապատասխան արձագանք, եթե որեւէ անձ՝ Վրաստանի կամ այլ երկրի քաղաքացի, խախտի Վրաստանի օրենքը»,- ասել է Կալաձեն։