Կոոպերատիվներին չեն հետաքրքրում նոր գյուղատնտեսական նախագծերը

Կոոպերատիվներին  չեն հետաքրքրում նոր գյուղատնտեսական նախագծերը

Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից կոոպերատիվների զարգացման գործակալությունը սկսել է նոր նախագիծ, որի համաձայն կոոպերատիվների կողմից գյուղատնտեսական տրակտոր գնելու դեպքում գործակալությունը վճարում է արժեքի 40 տոկոսը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետից տվյալ նախագծին մասնակցելու համար ցանկություն է հայտնել ընդամենը մեկ կոոպերատիվ առկա երեսունից կոոպերատիվից: Ցածր հետաքրքրությունը պայմանավորված է այն խոչընդոտով, որ կոոպերատիվները չեն կարողացել գնել օգտագործված տրակտոր, իսկ ըստ նախագծի հնարավոր էր գնել միայն նոր տրակտոր, բացի այդ առկա են եղել նաև այլ խոչընդոտներ:

Նշենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի 27-ից Վրաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից մեկնարկել է նոր նախագիծ, որին կարող են մասնակցել միայն կոոպերատիվները: Կոոպերատիվնրը, որոնք 9 ամսից ավելի գրանցում ունեն և ցանկանում են գնել տրակտոր` 13-105 ձիաուժ հզորությամբ, մինչև նոյեմբերի 1-ը պետք է հայտ ներկայացնեին նոր նախագծին մասնակցելու համար: Յուրաքանչյուր կոոպերատիվ կարող է ձեռք բերել մեկ տրակտոր առանց ագրեգատի: Արժեքի 40 տոկոսը իր վրա է վերցնում գործակալությունը, իսկ մյուս 60 տոկոսը` կոոպերատիվը:Նախագծի համաձայն կոոպերատիվները կարող են ձեռք բերել տեխնիկա ոչ միայն Վրաստանից, այլ նաև ուրիշ երկրներից` դրա համար ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր:

Մանրամասները լսեք Գյուղատնտեսության նախարարության խորհրդատվական կենտրոնի ղեկավար Արմեն Ամիրխանյանի հետ մեր հարցազրույցից.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting