Վրաստանը չի միանում պատերազմին.Կալաձե 

Վրաստանը  չի միանում պատերազմին.Կալաձե 

Վրաստանը պատերազմ չի սկսում, պատերազմի մեջ չի մտնում, Վրաստանում երկրորդ ճակատ չի բացվի և Վրաստանը չի միանում պատժամիջոցներին,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, եթե որևէ ընկերության կամ անձի նկատմամբ պատժամիջոցներ են գործում, ապա Վրաստանում դրան կհետևեն օրենքով և սահմանադրությամբ։

«Մենք ողջունում ենք զբոսաշրջիկների հոսքը, ես որեւէ խնդիր չեմ տեսնում։ Եթե ​​որեւէ ընկերության կամ անձի նկատմամբ պատժամիջոցների են գործում, բնականաբար, դրան կհետեւի համապատասխան արձագանք Վրաստանում՝ օրենքի եւ սահմանադրության շրջանակներում։ Վրաստանում կա սահմանադրություն, կա օրենք, ցանկացած մարդ՝ լինի դա Վրաստանի քաղաքացի, թե օտար երկրի քաղաքացի, եթե խախտի օրենքը, միշտ կարժանանա համապատասխան արձագանքի»,- ասել է Կալաձեն։1tv.ge