
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տեղեկություններով՝ «Սարփի» մաքսային սահմանին բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թանկարժեք մետաղների ներկրման փաստ։
«Քննությամբ պարզվել է, որ Վրաստանի մի քաղաքացի «Սարփի» մաքսակետով Թուրքիայի Հանրապետությունից գաղտնի 374,62 գրամ ոսկյա զարդեր է տեղափոխել՝ 35 094,4 լարի մաքսային արժեքով, հայտնում է քննչական ծառայությունը։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով։