Վրաստանի կառավարությունը խոստանում է բենզինի գների զգալի նվազում

Վրաստանի կառավարությունը խոստանում է բենզինի գների զգալի նվազում

Վրաստանի կառավարությունն ակնկալում է, որ մինչև այս ամսվա վերջ երկրում ավտովառելիքի գները զգալիորեն կնվազեն, ասել է էկոնոմիկայի նախարարության ղեկավար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին։

Globalpetrolprices պորտալի տվյալներով՝ Վրաստանում վառելիքը ամենաթանկն է տարածաշրջանի երկրներից։ Օգոստոսի 9-ի դրությամբ Վրաստանում բենզինի միջին գինը մեկ լիտրի համար կազմել է 3,68 լարի, իսկ դիզելինը` 4,55 լարի մեկ լիտրի համար։

Հինգշաբթի օրը Դավիթաշվիլին և Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել են խոշոր գազալցակայանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու գների հետ կապված իրավիճակը։ Կողմերը խոսել են շուկայի կանխատեսումների, մրցակցության խնդիրների և մարժան նվազագույնի հասցնելու հնարավորության մասին։

Դիտարկվել է նաև վառելիքի մատակարարման էժան աղբյուրներ գտնելու հնարավորությունը, ինչը կարող է երաշխավորել ընթացիկ գների իջեցում։

Միաժամանակ, էկոնոմիկայի նախարարությունում կարծում են, որ շուկայում հնարավոր է շրջել գների հետ կապված իրավիճակը՝ ապահովելով ավելի բարձր մրցակցություն շուկայում։

Գազալցակայաններում վառելիքի գինը ձևավորվում է մի քանի գործոնների հանրագումարից՝ մաքսային արժեք, ակցիզ, ԱԱՀ, գործառնական ծախսեր և մակնիշներ։

2022 թվականի մայիսին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանձնարարեց Տնտեսական խորհրդին զբաղվել վառելիքի բարձր գների պատճառներով։ Այնուհետև մրցակցության գործակալությունը կանոնավոր մշտադիտարկում է անցկացրել՝ հետևելով Ռուսաստանից, Բուլղարիայից և Ռումինիայից ներկրվող նավթամթերքի արժեքին։ Պարզվեց, որ չնայած ինքնարժեքի մի քանի անգամ տարբերությանը, երեք երկրներից ներկրվող վառելիքը վաճառվում է նույն գնով։