Վառելիքի գների աճը նշանակում է, որ Ryanair-ն այլեւս էժան թռիչքներ չի առաջարկի, ասել է Ryanair-ի գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին։
«Կասկած չկա, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում դուք այլեւս ցածր գներ չեք տեսնի», – ասել է Օ’Լիրին Today на BBC Radio 4-ին տված հարցազռույցում։
Նրա խոսքով՝ Ryanair ավիաընկերության չվերթների միջին արժեքը նախորդ տարվա 40 եվրոյի փոխարեն մոտ մոտ 50 եվրո կարժենա հաջորդ հինգ տարիների ընթացքում։
Թեեւ նա խոստովանել է, որ վառելիքի ծախսերի աճն ազդում է մարդկանց եկամուտների վրա, Օ’Լիրին վստահություն է հայտնել, որ ավիաընկերության ուղեւորների թիվը կայուն կմնա, քանի որ ավելի էժան տարբերակները կշարունակեն պոպուլյար մնալ: «Մենք կարծում ենք, որ մարդիկ կշարունակեն հաճախ թռնել,- ասել է նա:- Բայց ես կարծում եմ, որ մարդիկ շատ ավելի զգայուն կդառնան գների նկատմամբ»: