Ախալքալաք-Ասպինձա ճանապարհին, Ախալքալաքից մոտ 10 կմ հեռավորության վրա բեռնատար մեքենան գլխիվայր շուռ է եկել։ Դեպքը հավանաբար տեղի է ունեցել 00։00-01:00-ի սահմաններում։
Ինչպես մեզ ասացին ականատեսները՝ վարորդին տեղափոխել են հիվանադանոց, սակայն լուրջ վնասվածքներ նա չունի։ Նրանք նաև ասացին, որ պատահարի պատճառը հավանաբար արագության գերազանցումն է եղել։
Պատահարից հետո դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Երբ NOR ռադիոկայանը եղավ դեպքի վայրում միայն ականատեսներն էին, հետևաբար այլ մանրամասներ հայտնի չեն։