Երևանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հնչած պայթյունի զոհերի թիվը հասել է 3-ի

Երևանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հնչած պայթյունի զոհերի թիվը հասել է 3-ի

Քիչ առաջ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի փլատակների տակից հայտնաբերվել է եւս մեկ քաղաքացու դի, զոհերի թիվը հասել է 3-ի: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ  ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Մահացածը կին է:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․  վիրավորների թիվն  անցնում է 6 տասնյակից։  Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել: Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում»,- ասված է ԱՆ հաղորդագրությունում։