ԵԱՀԿ-ին անհանգստացնում է ԼՂ հակամարտությունում իրավիճակի վատթարացումը

ԵԱՀԿ-ին անհանգստացնում է ԼՂ հակամարտությունում իրավիճակի վատթարացումը

ԵԱՀԿ-ն լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրավիճակի վատթարացմամբ, «Ինտերֆաքսին» հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Նրա խոսքով, ձգձգված հակամարտությունների լուծման հարցում առաջընթացի հասնելը իռլանդական նախագահության, եւ ընդհանրապես ԵԱՀԿ-ի առաջնահերթություններից է:

Միաժամանակ, եթե Մերձդնեստրի հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել, ապա ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակը լավատեսություն չի ներշնչում միջազգային միջնորդների մոտ:«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, բոլորն անհանգստացած են առաջընթացի բացակայությամբ եւ տեղերում իրավիճակի վատթարացմամբ. միայն այս տարի սպանվել է 28 մարդ: Ես անձամբ կիսում եմ այդ անհանգստությունը»,-ընդգծել է Զանիերը: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն շարունակում է աջակցել Մինսկի խմբի եւ նրա համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ջանքերը:«Սակայն ոչ մի միջազգային ջանք չի կարող գործուն լինել, եթե երկու կողմերը չունեն քաղաքական կամք՝ բանակցությունների ճանապարհով խաղաղ համաձայնության հասնելու համար: Ես այս մասին ընդգծել եմ Նյու Յորքում երկու երկրների ԱԳ նախարարների հետ վերջերս ունեցած իմ հանդիպումների ժամանակ: Ապագային միտված կողմնորոշումը միակ միջոցն է լարվածությունը կանխելու եւ տարածաշրջանի երկար սպասված անվտանգությունն ապահովելու համար»,-նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:Անդրադառնալով Վրաստանին, Զանիերը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն ԵՄ-ի ու ՄԱԿ-ի հետ միասին համանախագահում է Ժնեւի միջազգային բանավեճերում, որոնք սկսվել են 2008-ի ռուս-վրացական օգոստոսյան հակամարտությունից հետո: «Դատելով այս պահին արված հայտարարություններից, ես վստահ եմ, որ Վրաստանի նոր կառավարությունը հավատարիմ կլինի Ժնեւյան բանավեճերին մասնակցելու դիրքորոշմանը՝ դրական եւ կառուցողական առումով»,-հայտարարել է Զանիերը:/ NEWS.am/



Opinion, pooling and voting