«Վրացական երազանքի» պայմաններում Վրաստանը չի կարողանա թեկնածուի կարգավիճակ ստանալ. Խազարաձե

«Վրացական երազանքի» պայմաններում Վրաստանը չի կարողանա թեկնածուի կարգավիճակ ստանալ. Խազարաձե

«Լելո հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեի կարծիքով՝ «Վրացական երազանքի» պայմաններում Վրաստանը չի կարող ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալ։

Նա բարձր է գնահատել Եվրահանձնաժողովի զեկույցը և նշել, որ կառավարությունը երկիրը մղում է դեպի ռուսական ուղեծիր։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ «Վրացական երազանքի» պայմաններում Վրաստանը չի կարող թեկնածուի կարգավիճակ ստանալ։ Շատ տխուր է, բայց ավելի լավ է առերեսվել ճշմարտության հետ։ Ոչ ոք այս պատրանքները չունի։ Հասկանալի է, թե ինչպես է «Վրացական երազանքը» ղեկավարում այս երկիրը՝ ուղղված դեպի այն ուղեծիր, որը կոչվում է Ռուսաստանի ուղեծիր։ Վրաստանում մարդիկ հասկացան, որ «Վրացական երազանքը» ոչ թե արևմտյան ուժ է, այլ ռուսական ուժ Վրաստանում՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ»,- ասել է Խազարաձեն։

Նշենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կայանալիք ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստից առաջ ԵՄ-ն հրապարակել է իր տարեկան զեկույցը ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ։ Զեկույցում խոսվում է անցյալ տարի Վրաստանի կողմից ասոցացման համաձայնագրի շրջանակներում իրականացված բարեփոխումների մասին։

Ըստ զեկույցի՝ վերջին մեկ տարվա ընթացքում դատական ​​համակարգը կանգ է առել և նույնիսկ հետընթաց է ապրել առանցքային ոլորտներում։ Բացի այդ, ըստ փաստաթղթի, Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը ճնշումների է ենթարկվել քաղաքական որոշ զգայուն հարցերի շուրջ բարձրաձայնելու համար։ Եվրահանձնաժողովը ներառել է նաև Նիկա Մելիայի, Մամուկա Խազարաձեի, Բադրի Ջափարիձեի, Նիկա Գվարամիայի և Միխեիլ Սաակաշվիլիի գործերը։