Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի Սուրմալուի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, ավելի քան 60-ը՝ վիրավորվել։

«Երևանում հզոր պայթյունի մասին տեղեկությունները ցնցող են: Ցավակցում ենք ողբերգության զոհերի ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Մենք համերաշխ ենք մեր հայ ընկերների հետ այս դժվարին պահին»,- գրել է Վրաստանի ԱԳՆ-ն Twitter-ում։

Կիրակի կեսօրին պայթյուն էր որոտացել Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնի մոտ գտնվող մեծածախ շուկայում։

Հրդեհը մեկուսացվել է միայն այսօր առավոտյան։

16 մարդ այս պահին համարվում է անհետ կորած։