Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի II եռամսյակում Վրաստանի տարածք է մուտք գործել 1049 միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 198,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ժամանումների ամենամեծ մասը՝ 47,0%-ը կազմել են 31-50 տարեկան ճանապարհորդները։
Ինչ վերաբերում է այցելուների բաշխվածությանը ըստ երկրների, ապա II եռամսյակում այցելուների ամենամեծ թիվը՝ 147,7 հազար, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, որը կազմում է այցելուների ընդհանուր թվի 19,3%-ը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 14,9 տոկոս, երրորդ տեղում՝ Հայաստանը՝ 12,1 տոկոս։