
Կասպիում (Շիդա Քարթլիի շրջան) ութ օր առաջ անհետացած 27-ամյա տղան մահացած է հայտնաբերվել, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ երիտասարդն անհետացել է Գոմի գյուղում, իսկ նրա դին գտել են Քուռ գետում։
Բեկա Ռևազիշվիլիի որոնողական աշխատանքներին մասնակցել են իրավապահներն ու կինոլոգները։ Նա Օգոստոսի 6-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել։ Թե ինչ հանգամանքներում է մահացել երիտասարդը, դեռ հայտնի չէ։