
Թբիլիսիում 17-ամյա տղան մեղադրվում է սեփական մոր սպանության մեջ. Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ դրանում նրան օգնել է ընկերը։ Երկու երիտասարդներն էլ ձերբակալված են։
Հանցագործությունները պատժվում են ազատազրկմամբ՝ 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Քննությամբ պարզվել է, որ օգոստոսի 13-ին, վիճաբանության ժամանակ, մեղադրյալը, որին օգնել է ընկերը, դանակի մի քանի հարվածներ է հասցրել մորը՝ 1988 թվականին ծնված Ժ.Խ.-ին։ Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է։