
Հայաստանում սգո օր կհայտարարվի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից:
Սգո օրվա հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ, կառավարությունից ասել են, որ այն կլինի մոտակա օրերին, հավանաբար փրկարարական աշխատանքներն ավարտելուց հետո: