
Բաթումի նավահանգստում գնացքի վագոնը դուրս է եկել ռելսերից, քանդել բետոնե պարիսպը, վնասվել է չորս մեքենա։
Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Այս պահին հայտնի չէ, թե ինչից է գնացքը դուրս եկել ռելսերից։
Բաթումի նավահանգստում մեկնաբանություններ չեն անում։