Բացահայտվել է մեծ քանակությամբ չմաքսազերծված ծխախոտ պահելու դեպք

Բացահայտվել է մեծ քանակությամբ չմաքսազերծված ծխախոտ պահելու դեպք

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում չորս անձի են ձերբակալել՝ առանց ակցիզային դրոշմանիշի առանձնապես խոշոր չափերի ապրանքներ պահելու փաստի առթիվ։

Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալներն ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով առանձնապես խոշոր չափի չմաքսազերծված ծխախոտ են պահել Գորիի շրջանում գտնվող բնակելի տներից մեկում՝ հետագա իրացման նպատակով։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է ընդհանուր առմամբ 28556 լարիի 6490 հատ չմաքսազերծված ծխախոտ։

Գործի քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 8 տարի ժամկետով։