
Թերջոլիի շրջանի Ձևրի գյուղում (Իմերեթի)՝ դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Չորս տարեկան երեխա է մահացել, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։
Տարածված տեղեկատվության համաձայն՝ 4-ամյա երեխան հոսանքահարվել է։
Երեխային տեղափոխել են կլինիկա, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։