Նինոծմինդայի մունիցիպալիտետում սկսվել է ցորենի բերքահավաքը։ Այս տարի խոնավ եղանակի պատճառով արձանագրվել է ցորենի և գարու միջին բերքատվություն։
Առայժմ հացահատիկի բերքահավաքը ոչ բոլոր գյուղերում է սկսվել, մունիցիպալիտետում ցորենի և գարու զանգվածային բերքահավաքը կսկսվի մեկ շաբաթից և կավարտվի սեպտեմբերի սկզբին։
Ըստ Նինոծմինդա քաղաքի բնակիչների՝ հացահատիկային մշակաբույսերի գինը տատանվում է 1-1,50 լարիի սահմաններում։ Հստակ գինը հայտնի կլինի այն ժամանակ երբ կսկսվի մասշտաբային բերքահավաքը։
Հացահատիկի բերքատվությունն այս տարի համեմատաբար լավ է, չնայած կարկուտը շատ բնակիչների վնաս է հասցրել, բայց որտեղ կարկուտ չի եղել, կարելի է ասել, որ բերքատվությունը լավ է։ Տեղ-տեղ անձրևի և կարկուտի պատճառով ցորենը պառկել է, ուստի դժվար է հնձել։ Այս տարի եղանակը բարենպաստ էր հացահատիկի և խոտի համար։ Բայց դիզվառելիքի թանկ լինելու պատճառով թանկացել են նաև ծառայությունների գները, ինչը շատ դժվար է գյուղացու համար։
Ֆերմերները նշում են, որ մունիցիպալիտետը հացահատիկային մշակաբույսերի վերամշակման տեխնիկա չունի։ Մարդիկ հերթ են կանգնում, որ ժամանակին հնձեն տարածքները։ 1 ար հնձելը արժե 3 -3,50 լարի։