ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց օրակարգում չկա․ Աբաշիձե

ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց օրակարգում չկա․ Աբաշիձե

Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցն օրակարգում չի լինի, քանի դեռ առաջընթաց չկա Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների հարցում։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

«Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը ոչ մի տեղ չի քննարկվում, սակայն եթե հատուկ առաջընթաց գրանցվի Աբխազիայի և Ցխիվալի հարցում, այդ հարցը կարող է հայտնվել օրակարգում»,-հայտարարել է Աբաշիձեն։

Նա նաև նշել է, որ վրացական կողմը չի կարող ստիպել Ռուսաստանին չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի հետ, դա պետք է որոշի Մոսկվան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի բացառում Վրաստանի հետ ոչ վիզային ռեժիմի սահմանումը, սակայն այդ հարցում անհրաժեշտ է հաշվի առնել ԵՄ-ի հետ Թբիլիսիի բանակցությունները։



Opinion, pooling and voting