«Վրաստանում վերջին շրջանում միտումը դրական է, կորոնավիրուսի դեպքերի թիվը օրեցօր նվազում է»,- ասում է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Երկու շաբաթ առաջ Նինոծմինդայում գրանցվել է կորոնավիրուսի երեք դեպք։
Նինոծմինդայում այս պահին կորոնավիրուսով վարակման դեպք չկա: Երկու շաբաթ առաջ այստեղ գտնվող հիվանդներն արդեն դուրս են գրվել կլինիկայից։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պատվաստմանը, ապա կլինիկայի ղեկավար Ծովինար Մանվելյանն ասաց, որ կլինիկայում պատվաստման համար ոչ ոք չի դիմել։