
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ և իր զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին։
Նախագահի խոսքով, Վրաստանը հայ ժողովրդի կողքին է:
«Խորը վշտացած ենք Երեւանում տեղի ունեցած ցնցող պայթյունից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Նաև շտապօգնության աշխատակիցներին մաղթում ենք քաջություն և տոկունություն։ Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին»,- գրել է նախագահը։
Հայաստանի մայրաքաղաքի առևտրի կենտրոնում գտնվող պիրոտեխնիկայի պահեստում օգոստոսի 14-ին պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի։