Հրապարակվել են չորրորդ փուլում աճուրդով վարձակալության հանձնվելիք 105 միավոր արոտավայրերի տվյալները։
Չորրորդ փուլում հրապարակված արոտավայրերի հայտերի ընդունումը սկսվել է օգոստոսի 15-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 16-ը։
«Պետական սեփականություն հանդիսացող մատչելի արոտավայրեր» ծրագրի շրջանակներում չորրորդ փուլում ընտրվել և հրապարակվել են աճուրդով վարձակալության հանձնվող արոտավայրերի կատեգորիայի գյուղատնտեսական նշանակության հողամասերի տվյալները։
Հրապարակվել են Կախեթիի, Սամցխե-Ջավախքի, Մցխեթա-Մթիանեթիի, Քվեմո Քարթլիի, Շիդա Քարթլիի և Իմերեթիի 105 արոտավայրերի տվյալները, այդ թվում՝ Սագարեջո՝ 8, Դեդոպլիսծղարո՝ 34, Թելավի՝ 1, Սիղնաղի՝ 11, Ղվարելի՝ 11, Ախմետա – 4, Բորժոմի – 13, Նինոծմինդա – 5, Ախալցխա – 1, Կազբեգի – 1, Մցխեթա – 3, Մառնեուլի – 1, Գորի – 8, Բաղդատի – 1:
Այսօրվա դրությամբ չորս փուլով հրապարակվել է ընդհանուր առմամբ աճուրդով վարձակալության տրվող 362 միավոր արոտավայր։ Ներկայում դրանցից 129-ը հասանելի են և ընդունում են հայտերը։ Մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է Հողի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության և շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության կայքերում (www.land.gov.ge www.mepa.gov.ge), ինչպես նաև գործակալության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
2021 թվականի հոկտեմբերի 6-ին Վրաստանի կառավարությունը հաստատել է «Պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի հասանելիության» պետական ծրագիրը։ Ծրագիրը խոշոր եղջերավոր և մանր եղջերավոր անասուն ունեցող ֆերմերներին հնարավորություն է տալիս աճուրդով ձեռք բերել ցանկալի արոտավայրը և տնօրինել այն եռամյա վարձակալության պայմանագրի շրջանակներում։ Ծրագիրը, սահմանելով արոտավայրերի նկատմամբ օրինական մասնավոր պատասխանատվություն, կնպաստի դրանց ռացիոնալ օգտագործմանը, կպաշտպանի դեգրադացիայից և միևնույն ժամանակ կօգնի անասնաբուծության զարգացմանը։