
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչությունը Թբիլիսիում և մարզերում 145 տարբեր թափուր աշխատատեղերի համար մրցույթ է հայտարարել։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Հետաքրքրված անձինք կարող են տեղեկատվություն ստանալ թափուր աշխատատեղերի մասին և լրացնել հայտը նախարարության պաշտոնական կայքում՝ https://hr.police.ge։